Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցը մասնակցել է ENFSI-ի «Եվրոպայում դատափորձագիտական լաբորատոիաների հավատարմագրում» ISFP-2018-AG-IBA-ENFSI AFORE ծրագրին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի որակի ապահովման բաժնի պետ Էլմիրա Նալբանդյանը 2022 թվականի հոկտեմբերի 18-ից 21-ը ներառյալ գործուղվել է Լեհաստանի Վարշավա քաղաք՝ մասնակցելու ENFSI-ի «Եվրոպայում դատափորձագիտական լաբորատոիաների հավատարմագրում» ISFP-2018-AG-IBA-ENFSI AFORE ծրագրի շրջանակներում կազմակերպվող Որակի կառավարման համակարգը որպես օժանդակող ընկեր դեպքի վայրի հետազոտության համար թեմայով վերապատրաստման դասընթացին:
Գործուղման նպատակն էր տրամադրել գիտելիքներ ԻՍՕ 17020, ԻՍՕ 17025, ԻՍՕ 21043 ստանդարտների պահանջների վերաբերյալ, ուղղորդել՝ տվյալ ստանդարտների կիրառելիությամբ որակի կառավարման համակարգ ներդնելու և պահպանելու հարցում, փոխանցել լավագույն փորձը, ինչպես նաև ծանոթացնել հավատարմագրման գործընթացին, վերջինիս օգուտներին և մարտահրավերներին, ինչն ուղակիորեն փոխկապակցված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ներկայումս իրականացող հավատարմագրման աշխատանքների հիմնական նպատակների և խնդիրների հետ։
Վերապատրաստման դասընթացի ընթացքում առավել մանակրկիտ ներկայացվել են ԻՍՕ/ԻԷԿ 17020 ստանդարտի պահանջները և դրանց կիրառելիությունը դեպքի վայրի փորձաքննությունների գործընթացին, ներկայացվել է նաև դեպքի վայրի գործունեության համար ստանդարտների վրա հիմնված որակի կառավարման համակարգի փորձը, ընդհանուր ակնարկ է արվել նաև դատափորձագիտությանը վերաբերող ԻՍՕ 21043 շարքի ստանդարտների շուրջ, ներկայացվել է նաև ԻՍՕ/ԻԷԿ 17020 ստանդարտի հավատարմագրման իրականացման գործընթացը, զուգահեռներ են տարվել ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի ներդրման և հավատարմագրման հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են դեպքի վայրի զննություն իրականացնող անձնակազմի իրազեկության պահանջները, դեպքի վայրի մեթոդների վալիդացման/հաստատման պահանջները, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստությունը, անհապատասխանությունների կառավարումը և այլն:
Հատկանշական է նաև, որ բացի տեսական պրեզենտացիներից, վերապատրաստման դասընթացի ընթացակարգում կազմակերպվել են նաև գործնական աշխատանքներ և խմբային քննարկումներ, որի ժամանակ առաջ են քաշվել մի շարք կարևոր հարցեր և փոխանակվել են տարբեր երկրների փորձը և կարծիքները՝ կապված դեպքի վայրի զնննության ժամանակ որակի կառավարման համակարգի պահանջների հետ, ինչպիսիք են դեպքի վայրի զննության մեթոդները, դեպքի վայրի զննության ժամանակ ներգրավված անձանց կազմը, անվտանգությանը վերաբերող միջոցառումները, անհրաժեշտ սարքավորումները, իրեղեն ապացույցների, դիակների, դիակային մնացորդների մակնշման, լուսանկարման պահանջները, անհրահեշտ օբյեկտների հետ վարվելաձևը, ներառյալ՝ դրանց հավաքագրումը, պահպանումը և տեղափոխումը, որակի կառավարման համակարգի դերն ու նշանակությունը դեպքի վայրի զննության համար, ինչպես նաև որակի կառավարման համակարգ ներդնելու առավելություններն ու մարտահրավերները:
Վերապատրաստման դասընթացի ավարտին կազմակերպվել է նաև շրջայց Լեհաստանի ոստիկանության կենտրոնական լաբորատորիա, որտեղ ներկայացվել են մի քանի բնագավառների փորձաքննությունների իրականացման նորարարական հնարավորությունները, առկա ձեռքբերումները, արդիական մոտեցումները և մեթոդները:
28 Դեկտեմբեր 2016